Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Ա. Բախշյանը՝ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն

Ա. Բախշյանը՝ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն
24.07.2012 | 17:04

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն աշխատանքի կանցնի կրթության ոլորտում։ Օգոստոսի 6-ից նա կստանձնի ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը երկար տարիներ աշխատել է կրթական համակարգում: Մինչև պատգամավոր դառնալը եղել է թիվ 27 դպրոցի տնօրենը: ՀՀ ԱԺ-ում մեծապես նպաստել է կրթական ոլորտի օրենսդրության կատարելագործմանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ